Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետը պարգևատրել է «Բազե» երիտասարդական հավաքի տարբեր տարիներին հաղթած «Երևան» ջոկատի ղեկավարներին

Օգոստոս 22,2017 13:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման հոբելյանական 15-ամյակի առթիվ, հավաքի բացման հանդիսավոր արարողությունից հետո հանդիպել է վերջին 15 տարիներին հաղթած «Երևան» ջոկատների ղեկավարների, ինչպես նաև այս տարվա «Երևան» ջոկատի անդամների հետ:

Մայրաքաղաքը ներկայացնող ջոկատների անդամների հետ հանդիպմանը  քաղաքապետ Տարոն Մարգարյանը կիսվել է իր տպավորություններով ու խոսել երիտասարդական այս հավաքի կարևորության մասին:

««Բազե» հավաքն իր մեջ կրում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդության միասնական ուժը: Այն իր տեսակի մեջ առաջինն ու, թերևս, միակն է մեր երկրում: Վերջին 5 տարիների ընթացքում, որպես Երևանի քաղաքապետ, ինչպես նաև դրանից առաջ, որպես ակտիվ երիտասարդ, հասարակական-քաղաքական գործիչ, մեծ սիրով մասնակցել եմ բոլոր կազմակերպչական աշխատանքներին և մշտապես եղել եմ բազեականների կողքին: Վստահեցնում եմ, որ հետագայում էլ աջակցելու ու քաջալերելու ենք երիտասարդների, ովքեր ստեղծագործ ու խելացի են և ցանկանում են իրենց մասնակցությունն ունենալ Երևան քաղաքի զարգացման գործում»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Անմիջական մթնոլորտում շփվելով քաղաքապետի հետ, երիտասարդ բազեականները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին ուշադրության և աջակցության համար՝ վստահեցնելով, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի առիթվ, Երևան քաղաքի պատիվը բարձր պահելու և տարբեր տարիներին հավաքի լավագույն ջոկատ ճանաչվելու համար, Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրվել են «Երևան» ջոկատի նախկին ղեկավարներ Կարեն Շահբազյանը, Գոշ Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը և Արթուր Խումարյանը:

Շնորհավորելով պարգևատրված բազեականներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» ջոկատի այս տարվա մասնակիցներին էլ կոչ է արել լինել ակտիվ և մաղթել հաջող մրցելույթներ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական և հետևողական աջակցության համար, նշել է.

««Բազե» համահայկական երիտասարդական հավաքն ամեն տարի սիրով է հյուրընկալում Ձեզ, պարոն քաղաքապետ: Ուրախ ենք նաև արձանագրել, որ «Երևան» ջոկատը, որպես կանոն, մշտապես լավագույնն է հանդես գալիս հավաքին, թե իր պատրաստվածությամբ և թե իր ակտիվությամբ և պատվով է ներկայացնում մայրաքաղաք Երևանը համահայկական երիտասարդական այս հավաքում: Վստահ ենք, որ այդ ավանդույթը շարունակական կլինի»:

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ և այդ ընթացքում ցուցաբերած մշտական աջակցության համար, Կարեն Ավագյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել շնորհակալագիր և հոբելյանական խորհրդանշական բազեի արձանիկ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031