Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի ենթակայության դպրոցները պատրաստ են նոր ուսումնական տարվան

Օգոստոս 28,2017 19:25

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ 2017-2018թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելու նպատակով կազմակերպված բոլոր նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտվել են:

Ըստ այդմ` ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու քայլեր ձեռնարկվել նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:  Տրանսպորտի ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ սահմանված ժամկետում ավարտվել են նաև դպրոցամերձ տարածքների խաչմերուկների գծանշման և ճանապարհային նշանների կարգաբերման աշխատանքները:

Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը, ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, կանցկացվի անվտանգ երթևեկության միամսյակ: Մասնավորապես, կրթօջախների հարակից տարածքներում կսահմանվի ուժեղացված հսկողություն:

Աշխատակազմի առողջապահության վարչության պետի փոխանցմամբ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում գործող բուժկետերն արդեն իսկ համալրված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Առևտրի և սպասարկումների վարչությանն էլ հանձնարարվել է վերահսկել դպրոցների բուֆետների աշխատանքների կազմակերպման ընթացքն ու սնունդ մատակարարող կազմակերպությունների պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը:

Հանրակրթության վարչության պետն իր հերթին զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներն  ապահովվել են  անվճար դասագրքերով, ինչպես նաև ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները հանրակրթական դպրոցներում սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031