Լրահոս
Օրվա լրահոսը

Էթանոլի վնասները՝ ըստ Մինեսոտայի համալսարանի գիտնականների

Օգոստոս 29,2017 16:37

Երեկ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ գործարանում այրվում է էթանոլ և այն միանգամայն անվտանգ է առողջությանը:

Այս կապակցությամբ հետաքրքիր է հիշել մի քանի տարի առաջ Մինեսոտայի համալսարանի գիտնականների հետազոտության https://www.theguardian.com/environment/2009/feb/02/biofuels-health

արդյունքները, ըստ որի եգիպտացորենի հիմքով բիոէթոնալն ավելի մեծ վտանգ է ներկայացնում բնապահպանությանը և մարդու առողջությանը, քան բենզինը կամ դիզելային վառելիքը:

Մասնավորապես, հետազոտության մեջ նշվում էր, որ եթե վառելիքի ավանդական տեսակները վատ են ազդում առողջության վրա օգտագործման ժամանակ, ապա բիովառելիքի դեպքում այդ վնասը գալիս է արտադրության փուլում: Օրգանական հումքի աճեցման ժամանակ օգտագործվում է ազոտային պարարտացում. այն մթնոլորտ է արտանետում ամիակի լիցքավորված մասնիկներ, որի վրա հավաքվում է դիսպերսված փոշի՝ առաջացնելով թանձրուկներ: Քամու հետ այդ թանձրուկները տեղափոխվում են խիտ բնակեցված շրջաններ, որտեղ առաջացնում են շնչառական ապարատի տարբեր հիվանդություններ:

Գիտնականները եկել էին եզրակացության, որ առավել անվտանգ  այլընտրանք կարող է լինել ցելյուլոզային էթանոլը, որը կարելի է ստանալ այնպիսի բույսերից, որոնք պարարտացում չեն պահանջում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031