Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանի հանդիսատեսի թատրոնում Հակոբ Ղազանչյանին կփոխարինի Դավիթ Հարությունյանը

Օգոստոս 31,2017 15:36

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին է ներկայացրել նոր գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին:

Շնորհակալություն հայտնելով թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանին՝ Արամ Սուքիասյանը ստեղծագործական նորանոր հաջողություններ է մաղթել վերջինիս՝ համոզմունք հայտնելով, որ Դավիթ Հարությունյանը, պահպանելով թատրոնի կյանքի ընթացքում ձևավորված ավանդույթները, իր ձեռագրով ու ոճով նոր շունչ կհաղորդի թատրոնին:

«Երևանի քաղաքապետի անունից շնորհավորում եմ պատանի հանդիսատեսի թատրոնի անձնակազմին և նոր գեղարվեստական ղեկավարին: Հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի տարիների փորձառությունն այս թատրոնում, ինչպես նաև նրա բեմադրությունների արձագանքը, թատրոնի տնօրինության հետ մենք համարձակ քայլի ենք գնացել՝ պատասխանատու այս գործը, առայժմ մեկ տարի ժամկետով, հանձնելով Դավիթ Հարությունյանին: Վստահ եմ, որ թատրոնը շարունակելու է իր հաղթարշավը՝ նոր ոճով և նոր ներկայացումներով»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:

Դավիթ Հարությունյանը շնորհակալություն հայտնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնն իրեն վստահելու համար՝ նշել է, որ կփորձի անել հնարավորը թատրոնի կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու համար:

Թատրոնի անձնակազմը շնորհակալություն է հայտնել Հակոբ Ղազանչյանին շուրջ 2 տասնամյակի համատեղ աշխատանքի համար և ողջունել նոր ղեկավարին:

Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելու իր որոշումը պայմանավորված է արտերկրում նոր բեմադրություն ներկայացնելու և գործնական այլ առաջարկների հետ, որոնք ժամանակային առումով անհամատեղելի կլինեին թատրոնում իր աշխատանքի հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031