Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը. Ermenihaber.am

Սեպտեմբեր 01,2017 14:44

Թուրքիայում նոյեմբեր ամսին տեղի կունենա «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը:

Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» օրաթերթը՝ նշելով, որ համաժողովի բացումը կանի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միջոցառմանը մասնակիցների թվում կլինեն մտավորականներ, պատմաբաններ, արխիվագետներ, որոնք ըստ աղբյուրի՝ «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին պատկանող, արխիվում տեղ գտած նյութերի վրա, կքննարկեն պատմական փաստերը»: Մասնավորապես համաժողովի ընթացքում կլինեն «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930