Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը գրառում է արել Թուրքիայի անվտանգության քաղաքականության, կիպրական հարցի ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ։
Նա գրառման սկզբում գրել է․ «Որոշ հույն քաղաքական գործիչներ նույնպես սկսել են տեսնել ճշմարտությունը» ու նշել․
«Անվտանգություն և խաղաղություն. հնարավոր չէ ապահովել սադրանքների, վախի քաղաքականության, սպառազինությունների մրցավազքը խթանող կամ ատելության խոսքի միջոցով…»։
Ըստ Աքարի՝ Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար ու ընդգծել է, որ այդ մոտեցումը չպետք է համարել թուլություն։ Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ Աքարը հայտնել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր սեփական իրավունքները և կիպրոսցի թուրքերի իրավունքները:
Կարդացեք նաև
Աղբյուր՝ Ermenihaber.am/Sabah


















































