Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ինչո՞ւ որոշեց փչացնել օգոստոսի 8-ի մեկ տարին․ Տաթև Հայրապետյան

Օգոստոս 08,2026 23:48 Share

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Մտածեցի՝ այսօր՝ ըստ հայտարարությունների, «պատմական խաղաղության» մի տարին է, հաստատ Ադրբեջանը՝ պետական «AZ TV» հեռուստաընկերությունը, մեր մասին խաղաղասիրական հաղորդումների շարք է պատրաստել։ Պարզվեց՝ ինչ, որոշել են էս «ազիզ» օրով էլ փչացնեն խաղաղության թատրոնը ու ռեպորտաժ հրապարակեն, որտեղ Սյունիքը համարեն «Արևմտյան Ադրբեջանի» մաս, քիչ է, դեռ մի բան էլ ռեպորտաժ սարքեն հետևյալ վերնագրով՝ «35 տարվա կարոտ. գյուղ, որը 3 տարի դիմադրեց թշնամուն․․․»։

Այս մեկ րոպեանոց նյութում արտահայտված է Ադրբեջանի վարած քաղաքականության իրական բնույթը՝ հային համարել թշնամի, աչք ունենալ Հայաստանի Հանրապետության վրա, կարճ, կոնկրետ, մնացածը, ցավոք, լիրիկա է, իսկ ինքնախաբեության գինը մեզ վրա թանկ է նստում։ Խաղաղությունը տգիտություն չի։ Տգիտությունն էլ ուժ չի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31