«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Քննչական կոմիտեն այլ իրավիճակում որեւէ մանրամասն շատ հանգիստ որակում է նախաքննական գաղտնիք ու տվյալները փակում, հիմա էս ընտանեկան, անձնական կյանքի մանրամասների հրապարակման ու կնոջը թիրախավորելու իմաստը ո՞րն է, հասկանո՞ւմ եք, որ էս սահմանները հատելը միայն իրավական խնդիր չէ։
Պարզ էր չէ՞, որ բոլորին էլ հասկանալի էր դառնալու, անգամ եթե միայն ինիցիալներն եք նշել։
Սա իրավունքների տոտալ, անընդունելի խախտում է, որքան էլ բոլորս գիտենք, որ այս ընտանիքները տասնյակ տարիներ անպատժելի են եղել, բայց իրավունքի պաշտպանությունը, անմեղության կանխավարկածի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի պաշտպանությունը ընտրովի չեն, բոլորի համար են` անխտիր։
Կարդացեք նաև
Էլ չեմ խոսում, որ այդ մանրամասները որեւէ կարեւորություն չունեն, հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը դրանց բացակայությունից որեւէ կերպ չէր տուժելու, թե՞ արվում է, որ ցավեցնեք հորը, բայց հերթական անգամ կնոջ իրավունքները ոտնահարելով եւ վնասելով։


















































