2026 թվականի օգոստոսի 8-ը նշանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրի առաջին տարեդարձը։ Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների իշխանությունները կարևոր և համարձակ քայլեր են ձեռնարկել՝ իրենց ժողովուրդների համար խաղաղությունը շոշափելի իրականություն դարձնելու նպատակով։
Ֆրանսիան հույս է հայտնում, որ այս գործընթացը կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ և վավերացմամբ, սահմանների վերաբացմամբ և տարածաշրջանային կապակցվածության զարգացմամբ, որպեսզի Հարավային Կովկասը կրկին դառնա լիարժեք համագործակցության տարածք՝ Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։
Եվրոպական իր գործընկերների կողքին Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն նպաստել այդ գործընթացին՝ լիովին հարգելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


















































