Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի

Օգոստոս 09,2026 15:35 Share

«Փաստինֆո» – Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.06.2026թ. թիվ 41/22 որոշումը՝ 14.04.2026թ. մաքսային ստուգման թիվ 0011-Ա ակտի մասով։

Հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանին։ Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել