Լրահոս
Օրվա լրահոսը

Ագե Հարեյդ. Հավաքական հրավիրված 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են»

Սեպտեմբեր 04,2017 00:22

«Լեհաստանին հաղթելուց հետո թիմում բարձր տրամադրություն է: Եթե կարողանանք շարունակել այդպես խաղալ, կկարողանանք որակավորվել 2018 թ. Աշխարհի առաջնությունում: Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են եւ պատրաստ խաղադաշտ մտնել», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Դանիայի ֆուտբոլային ընտրանու գլխավոր մարզիչ Ագե Հարեյդը:

Իսկ կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին նշեց, որ դանիացիները միշտ էլ դժվար են խաղում արեւելյան եւ հարավային երկրների հետ, որովհետեւ ոճերի տարբերություն կա: Ֆուտբոլիստը նշեց նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանի պես թոփ ֆուտբոլիստներին չեզոքացնելու համար հաճախ նրանց  դեմ պայքարում են ծնկներին հարվածելով, բայց ինքը եւ թիմակիցները զգուշանալու են նաեւ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստներից եւ աշխատելու են սահմանափակել նրանց տարածությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930