Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Չեն կարող 20 կամ 30 փաստաբան ցնցումների ենթարկել փաստաբանների պալատը, որը ներկայացնում է 1852 փաստաբանի շահերը»

Սեպտեմբեր 06,2017 10:20

2017թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը հանդիպել է Երևանի փաստաբանների հետ:

Հանդիպման ժամանակ Արա Զոհրաբյանը ներկայացրել է նախընտրական ծրագրի դրույթները: Մասնավորապես խոսել է փաստաբանների պալատի ներքին և արտաքին խնդիրների մասին, որոնց լուծմանն ուղղված միջոցառումներ են նախատեսվել նախընտրական ծրագրում:

Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածության խնդրին անդրադառնալիս թեկնածուն նշել է, որ այդ խնդիրը նախկինում եղել է և այժմ նույնպես կա: Արա Զոհրաբյանը նշված խնդրի առկայությունը կապել է երեք պատճառի հետ: Դրանք են՝

-գործերի, այդ թվում՝ դատական գործերի աճը.

-Օրենսդրական գործող կարգավորումը, ըստ որի՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը ոչ միայն վճարունակության հիմքով է հանրային պաշտպան նշանակում, այլ նաև արդարադատության շահով պայմանավորված, որի ներքո անվճար իրավաբանական օգնություն են ստանում վճարունակ անձինք.

-Հանրային պաշտպանի գրասենյակի որակի բարձրացումը: Այն դեպքում, երբ հանրային պաշտպանները որակյալ ծառայություն են մատուցում, ինչի հետևանքով ավելացել են արդարացումների քանակը, ապա անձինք ցանկանում են դիմել հանրային պաշտպանի գրասենյակին:

Որպես հերթական խնդիրներ՝ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն նշել է փաստաբանական գրասենյակների դանդաղ զարգացումը և փաստաբանների աշխատանքում ժամանակակաից տեխնոլոգիաների կիրառման մշակույթի բացակայությունը: Այս խնդիրների լուծման համար Արա Զոհրաբյանը առաջարկում է հատուկ դասընթացների միջոցով փաստաբաններին ցույց տալ, թե ինչպես կարելի է ժամանակակից ծրագրերով պլանավորել սեփական աշխատանքը և կառավարել գործերը: Որպես հասարակ օրինակ, Արա Զոհրաբյանը նշել է, որ dropbox ծրագրային հավելվածի միջոցով փաստաբանների պալատի խորհրդի բոլոր անդամները ծանոթանում են խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի հիմքում դրված նյութերին և կարիք չկա բոլորին էլեկտրոնային փոստով ուղարկել մեծածավալ նյութեր: Միաժամանակ պալատի նախագահի թեկնածուն խոսել է փաստաբանի հաշվետվողականության արդյունավետության մասին: Ըստ Արա Զոհրաբյանի, եթե փաստաբանն իր կատարած յուրաքանչյուր գործողություն արձանագրի համապատասխան ծրագրում և ամսվա վերջում, այն հաշվետվության տեսքով ուղարկի իր վստահորդին, ապա վստահորդը կտեսնի, որ փաստաբանը իրոք աշխատանք է կատարում: Օրինակ, կազմել է բողոքներ, դիմումներ, ունեցել է հանդիպումներ, մասնակցել է նիստերին և այլն:

Փաստաբանների միասնականությունը պառակտելուն ուղղված փոքրաթիվ փաստաբանների միտումների խնդիրը Արա Զոհրաբյանը փորձելու է լուծել համերաշխության կոչով: Ըստ թեկնածուի չեն կարող 20 կամ 30 փաստաբան ցնցումների ենթարկել փաստաբանների պալատը, որը ներկայացնում է 1852 փաստաբանի շահերը: Արա Զոհրաբյանը նշել է. «այսօր կան գործող փաստաբանական խոշոր գրասենյակներ, որոնցից օրինակ մեկում աշխատում են 50-ից ավել աշխատակից: Ինչ է ստացվում, եթե այդ գրասենյակի ղեկավարի հետ հակասություն ունենանք, ուրեմն պետք է գրասենյակը կարողանա փաստաբանների պալատին ոչնչացնել: Ինչպես եք պատկերացնում, այդ դեպքում, մենք մեզ անկախ կարող ենք համարել»:

Այնուհետև մասնակիցների կողմից հարցեր են տրվել Արա Զոհրաբյանին:

Որպես վերջաբան` Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուն նշել է, որ իրեն ուժ է տալիս փաստաբանների վստահությունը: Իրեն նախկինում ընտրել են փաստաբանները, և հետևաբար՝ նա հաշվետու է միայն փաստաբանների առջև:

 

 

ՀՀ փաստաբանների պալատի

նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի

մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930