Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը նոր լուծում է առաջարկում՝ ինչպես ՌԴ-ին արգելեն մեր հակառակորդին զենք վաճառել

Սեպտեմբեր 06,2017 15:35

Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինա զենքի մատակարարման մասին՝ ասել էր. «Զենքի մատակարարումը հակամարտության գոտի՝ չի խոսում հաշտեցման օգտին, միայն խորացնում է իրավիճակը»:

Ուստի այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրեցինք՝ սրանից ելնելով մենք կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը, զենք մատակարարելով մեր հակառակորդներին, չի ուզում, որ Արցախի հակամարտությունը հաշտեցմամբ լուծվի, նրան ձեռնտու չէ այդ տարբերակը: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, ապա այլ պետություններ կանեն: Ես ժամանակին իմ կողմից գաղափար էի առաջ քաշել՝ որքանով որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի ընդհանուր էմբարգո՝ զենքի մատակարարումը այդպիսի գոտիներ, մասնավորապես՝ մեր մոտ: Այ դա կլիներ հարցի լուծում: Որեւէ պետություն չէր կարող ասել՝ եթե ես չեմ մատակարարում, ուրիշից կառնեն: Դա կլիներ համընդհանուր»:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ իհարկե, հասկանալի է, անվտանգության խորհրդում նման որոշում կայացնելը բարդ է, բայց, ըստ նրա, դա անհավանական չի, եթե շահագրգիռ լինեն հենց համանախագահ երեք պետությունները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930