Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ MP3-ն ու Գարիկը շուտով նոր շոու կվարեն. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 07,2017 12:03

Երգիչ Արամ MP3-ն երկրպագուների համար անակնկալներ է պատրաստում։ Նա նախ ծրագրում է մոտ օրերս նկարահանել նոր տեսահոլովակ՝ հայերեն պարային, ռիթմիկ երգի հիման վրա։ Երգիչը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակն ինքն ու Ֆելիքս Խաչատրյանն են, իսկ գործիքավորումը կատարել է Լազարոն. «Կփորձենք անել ամեն բան, որ հոկտեմբերի սկզբին տեսահոլովակը հանձնենք հանդիսատեսի դատին»,- ասաց Արամը։

Շարունակելով գործնական նորությունների թեման՝ երգիչը տեղեկացրեց, որ ինքն ու հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կվարեն late-night շոու, որը բաղկացած կլինի նաեւ երաժշտական հատվածից։

Ինչ վերաբերում է երկրպագուների հետ հանդիպման առիթներին, երգիչը խոստացավ առաջիկայում Իվետա Մուկուչյանի հետ հանդես գալ բացօթյա համերգով. «Հուսանք՝ սեպտեմբերին կհասցնենք համերգը կյանքի կոչել, այժմ բանակցությունների փուլում ենք»,-նշեց երգիչը։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930