Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ Երևանում և ՀՀ մարզերում

Սեպտեմբեր 17,2017 10:06

Սեպտեմբերի 16-17ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում՝ «Քիմիայի ինստիտուտի» տարածքում՝ մոտ 4000 քմ, Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա և վերջին ոլորանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Եղվարդ-Զորավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտ՝ 2 հա, Դիտավան-Ազատամուտ գյուղերի խաչմերուկում՝ մոտ 2000 քմ, Տավուշի մարզի Գանձաքար գյուղի վերին գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Շիրակի մարզի Փանիկ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Արփենի գյուղում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի

(Երևանյան փողոց թիվ 1 շենք) մոտակայքում՝ մոտ 2 հա, Շահումյան փողոցի հարակից այգում՝ մոտ 200 քմ, Աբովյան քաղաքի Գ. Մայակովսկու 3-րդ դաշտ 2-րդ հողատարածքի մոտ՝ 4 հա (ջերմահարվել է 400 բերքատու տնկի), Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 700 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Գետարգել գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ, Ձորաղբյուր գյուղի «Չանախ» գործարանի մոտակայքում՝ մոտ 5 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի հարակից «Սևան ազգային պարկի» տարածքում՝ մոտ 0.4 հա, «Հոգեբուժարանի» դիմաց՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 0.5 հա, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 1 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930