Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասոնց սեղաններուն նայիր, բայց կըսեն սուղ կապրին». «Հրապարակ»

Սեպտեմբեր 20,2017 10:51

2000-ական թվականներին Հայաստանի պետական տոնակատարություններին Արցախը մասնակցում էր ներկայանալի պատվիրակությամբ։ Հերթական անգամ Սարդարապատում էինք։ Բացօթյա սեղանների շուրջ հավաքված՝ մի-մի բաժակ բան էինք խմում, երբ թիկունքից կանացի քչփչոց լսվեց։ Արեւմտահայերեն էին խոսում։ Երկու բարետես կին էին, երեւի՝ քույրեր կամ մայր- աղջիկ։ Խոսում էր տարեցը. «Ասոնց սեղաններուն նայիր, բայց կըսեն սուղ կապրին»։ Մի առանձնակի ճոխ սեղան չէր՝ լավաշ, պանիր, կանաչի, կոլոլակ։ Այսքանն է տպավորվել։

Բաժակները ցած դրեցինք։ Տգեղ էր։ Այդ սեղանը պատրաստված էր բոլորի համար՝ նախագահից մինչեւ սարդարապատցի։ Դա իսկապես ժողովրդական տոնախմբություն էր, երբ վերջին հոգեպահուստն էլ բերվում-դրվում է հացի սեղանին, որպեսզի մարդիկ իրար հետ պատառ կիսեն, մի բաժակ գինի խմեն եւ իրենց լավ զգան։ Մեզ համար տոնը փչացած էր։ Լուռ հեռացանք սեղանից, մի կողմ քաշվեցինք եւ չկարողացանք այլեւս վերագտնել ուրախության ռիթմը։ «Կըսեն սուղ կապրին, ասոնց սեղաններուն նայիր»…

Եվ թվաց՝ բոլորն են այդպես ասում, երբ գալիս են Արցախ, եւ մենք կաշվից դուրս ենք գալիս, որ սեղանը հնարավորինս ճոխ լինի, գինին՝ առատ։ Ամեն ինչ անում ենք, որ սփյուռքահայ մեր եղբայրներն ու քույրերն իրենց լավ զգան։

Այդ չարաբաստիկ օրվանից հետո քանի հոգու հետ սեղան եմ նստել՝ միշտ թվացել է, թե նրանք մտքում հաշվում են ճաշի կամ ընթրիքի գինը եւ դարձյալ տարակուսում. «Կըսեն սուղ կապրին, ասոնց սեղանին նայիր»։

Ինձ կառարկեն, գուցե՝ շատ տեղին, որ կենցաղային մանրուքի վրա ծանրանալ չարժե։ Բայց դա մանրո՞ւք է, թե՞ առհասարակ վերաբերմունք, հայացք։ Ավելի ճիշտ՝ ստերեոտիպ, երբ Սփյուռքին թվում է, թե հայրենիքը սիրելի է միայն վտանգի կամ աղքատության ժամին:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930