Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Շեկոյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Սեպտեմբեր 22,2017 13:22
Armen Shekoyan

Ա. Հ. ՇԵԿՈՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, գրականության բնագավառում ներդրած ավանդի համար գրող, բանաստեղծ Արմեն Հակոբի ՇԵԿՈՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

2017թ. Սեպտեմբերի 11

«Առավոտի» կողմից նշենք, որ Արմեն Շեկոյան ճանաչված գրողը տարբերվում է իր ինքնատիպ ձեռագրով, նրա գրականության մեջ օգտագործվում է քաղաքային խոսվածք։

Արմեն Շեկոյանը «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է, որը մաս առ մաս հրապարակվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն, արժանացել բազմաթիվ մրցանակների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930