Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ժամանած մտավորականների

Սեպտեմբեր 22,2017 21:03

Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Թուրքիայից ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած մի խումբ մտավորականների։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունը և ծագման պատճառները, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը։ Նա նշել է, որ արցախյան ազատագրական շարժման հիմքում ընկած են եղել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման Արցախի ժողովրդի ձգտումները։

Ընդգծվել է հակամարտությունը խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930