Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. համատեղ հայտարարություն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 16:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ ամփոփելով երկու երկրների նախագահների հանդիպումը Ժնևում:

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, այնուհետև նախագահները բանակցությունները շարունակել են առանձին:

«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատև ընդմիջումից հետո վերսկսված այս ուղիղ բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատելու կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցային կարգավորմանը: Հաջորդիվ՝ մոտ ապագայում, համանախագահները կկազմակերպեն աշխատանքային  հանդիպումներ արտգործնախարարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031