Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Տիգրան Քոչարյան-Տիգրան Սարգսյան

Հոկտեմբեր 26,2017 21:00 Share

Վաղը՝ հոկտեմբերի 27-ին ժամը 17.00-ին Aravot.am կայքի ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Որքան էլ օրենքի նախագիծը մշակող մասնագետները վստահեցնում են՝ այն ընտանեկան բռնությունը կանխարգելող նախագիծ է, նրանց ընդդիմախոսները պնդում են՝ օրենքը միտված է ընտանիքներ քանդելուն, երեխաներին ընտանիքներից օտարելուն:

Ի՞նչ հիմնավորումներ ունեն նախագծին դեմ եւ կողմ արտահայտվողները, արդյոք այս օրենքի ընդունումից վտանգված են ընտանիքները: Այս եւ այլ հարցերի շուրջ են մեր տաղավարում բանավիճելու փաստաբան Տիգրան Սարգսյանն ու մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Ողջունում եմ, շատ հաճելի է, երբ գրագետ ու պատրաստված հյուրեր եք ունենում

  2. Անահիտ says:

    Հարգելիներս հարցս ուղղում եմ փաստաբան Տիգրան Սարգսյանին: Արդյոք օրենսդրության մեջ օգտագործվող հոգեբանական բռնությունը ֆիզիկական բռնության հետ զուգորդված չէ?

  3. ՄԱՐԻ says:

    Խնդրում եմ Փաստաբան Տիգրան Սարգսյանը թող ներկայացնի, իմ հետևյալ հարցի պատասխանը. Արդյոք Ընտանիքներում կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման հիմքերից մեկն իրազեկվածությունն չէ?

Պատասխանել