Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են Եվրոպայի թիմային առաջնությունում

Հոկտեմբեր 28,2017 10:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Հերսոնեսում (Կրետե կղզի) մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 21-րդ եւ կանանց 12-րդ թիմային առաջնությունները:

Հայտավորվել են տղամարդկանց՝ 40 եւ կանանց՝ 32 թիմեր: Երեկ կայացած վիճակահանությունը որոշեց մեկնարկային տուրում մեր հավաքականների մրցակիցներն: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Շվեյցարիայի, կանանց ընտրանին՝ Հունաստան 2- ի հետ:

Հավաքականների մարզիչները կազմերը կհայտարարեն ավելի ուշ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: