Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Էրդողանը անձամբ Ղարաբաղի հարցը կքննարկի Պուտինի հետ

Նոյեմբեր 02,2017 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ըստ թուրքական «Kanalahaber» լրատվամիջոցի՝ Էրդողանը խոսել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի մասին։

Մասնավորապես ասել է․

«Թուրքիան Ղարաբաղի հարցում կշարունակի Ադրբեջանին սատար լինել։ Առաջիկա կամ մյուս շաբաթվա ընթացքում Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ անձամբ եմ այդ հարցի մասին խոսելու նրա հետ, քանի որ այս պարագայում Պուտինի դիրքորոշումը շատ կարևոր է։ Եթե իրականում Պուտինը զբաղվի այդ գործով, ապա արդյունք ստանալը ավելի կհեշտանա»։

Հիշեցնենք, որ Էրդողանը երկօրյա այցով մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը։

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել