Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը կունենա տարածաշրջանի ամենամարտունակ ուղեւորները, եւ զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կգան՝ նրանցով հիանալու. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 03,2017 12:14 Share

Պարզվում է՝ Երեւանում կառուցվել է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը։ Արաբկիր համայնքն Աջափնյակին կապող զիփլայնի երկարությունը 870 մետր է, Աջափնյակն Արաբկիրին կապողի երկարությունը՝ 650 մետր։

«ՉԻ» – Փաստորեն Երեւանի տրանսպորտային խնդիրները կամաց-կամաց լուծվում են։ Մնում է, որ էքստրեմալ տուրիզմը զարգացնող մասնավոր ներդրողները մի քանի օդապարիկներ ու դելտապլաններ բերեն, եւ վերջ։ Երեւանը կունենա տարածաշրջանի ամենամարտունակ ուղեւորները, եւ զբոսաշրջիկներն ամբողջ աշխարհից կգան՝ նրանցով հիանալու։

Իսկ պիկ ժամերին մայթից մայթ անցնելը հեշտացնելու համար կարելի է ստորգետնյա անցումների փոխարեն «տարզանկաներ» սարքել։ Վերջին հաշվով՝ աշխարհի բոլոր բանակների հատուկջոկատայինների համար այդ վարժությունները պարտադիր են, իսկ մենք ազզ-բանակ ենք ստեղծում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել