Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ կարգավորման ուղղությամբ. Լավրով

Նոյեմբեր 03,2017 18:15

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ակտիվորեն աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը՝ հօգուտ բաց երկխոսության ծավալման՝ առանց նախապայմանների:

Գրեմինգերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է նշանակվել հուլիսին: Այդ պաշտոնում նա փոխարինել է Լամբերտո Զանիերին, որը դարձել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր հանձնակատար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930