Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն՝ հաշմանդա­մու­թյան 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախ­կին զին­­ծառայողներին անհատույց բնակա­րան­­ներով ապահովելու մասին

Նոյեմբեր 04,2017 18:57

Երևան քաղաքում որպես բնակարանային պայմանների կարիքավոր հաշվառված ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդա­մու­թյան 1-ին խմբի զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախ­կին զին­­ծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտա­նիք­­նե­­րին սեփականության իրավունքով անհատույց բնակա­րան­­ներով ապահովելու նպատակով` ՀՀ պաշտպանության նախարարության կողմից էլեկտրոնային գնումների եղանակով հայտարարվել են կառուցված և կառուցվելիք մեկ, երկու և երեք սենյականոց բնակարանների ձեռքբերման մրցույթներ:

Մրցույթների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները տեղադրված են ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am և www.armeps.am ինտերնետային կայքերում:

Մրցույթներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է սահմանված կարգով որպես մասնակից գրանցվեն www.armeps.am կայքում (համակարգում մասնակցի գրանցման գործընթացը նկարագրված է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Էլեկտրոնային գնումներ» բաժնում տեղադրված ձեռնարկում) և հրավերներով սահմանված ժամկետներում մասնակցության հայտ ներկայացնեն «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/1» և «ՀՀՊՆՆՏԱԴ-ԳՀԱՊՁԲ-17/2» ծածկագրերով գնանշման հարցման ընթացակարգերին:

Նախքան մասնակցության հայտ կազմելը և ներկայացնելը խնդրում ենք մանրամասնորեն ուսումնասիրել մրցույթների հրավերները, քանի որ դրանց չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930