Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն

Նոյեմբեր 25,2017 22:38

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Մանուելը մի փոքր անվստահ մեկնարկեց, սակայն առաջնության երկրորդ հատվածն անցկացրեց վերելքով եւ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ եզրափակիչ տուրում հավասարվեց չեմպիոն դարձած նորվեգացի Այան Տարիին, սակայն ոսկին զիջեց լրացուցիչ գործակիցներով:

Հայկ Մարտիրոսյանը 7,5 միավորով 16-րդն է, Տիգրան Հարթությունը՝ 43-րդը (6,5 միավոր) :

Աղջիկների առաջնությունում Սիրանուշ Ղուկասյանը 5,5 միավորով պայքարն ավարտեց 41-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930