Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը Լոնդոնում չորս անընդմեջ հաղթանակ է տարել

Դեկտեմբեր 05,2017 22:22

Անգլիայի մայրաքաղաքում աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի շրջանակներում անցկացվում է եւս մեկ մրցաշար՝ «London Chess Classic FIDE Open»-ը:

Հայաստանից մասնակցում են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Գաբրիել Սարգսյանը: Չորս տուրից հետո Հրանտ Մելքումյանը հարյուր տոկոսանոց արդյունքով հնդիկ Սարին Նիհալի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջահոնգիր Վախիդովի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Գաբրիել Սարգսյանը հինգերորդ տուրից առաջ 3,0 միավորով նրանց հետապնդողների շարքում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031