Լրահոս
Օրվա լրահոսը

«Թոփ-Սփին» ՍՊԸ-ն ակնկալում է արդյունավետ համագործակցություն, ինչը՝ «բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված խոսքերը»

Հունվար 09,2018 19:40

ԱՊՊԱ պայմանագիր կնքող մի խումբ գործակալների հայ-վրացական սահմանի Բագրատաշենի մաքսակետի տարածքում իրականացված  բողոքի ակցիայի վերաբերյալ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճ կերպով տեղեկացվել էր Պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու և գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսի մետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով:

Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը 2013թ.-ից գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես «Նաիրի ինշուրանս» ընկերության գործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելու նկատառումներից ելնելով, դիմել է ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու  և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում է դրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյան բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված  խոսքերը:

Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թե իբր «Թոփ-Սփին»-ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն է իրականցրել և միայն ՀՀ Վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետի տարածքից:

«Թոփ-Սփին» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Առավոտ թերթի խմբագրություն մենք՝ Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում գործունեություն ծավալող ապահովագրական գործակալներս պատրաստ ենք դեմ առ դեմ հանդիպել <> ՍՊԸ ներկայացուցիչների հետ և ներկայացնել մեր բոլոր խոսքերի հիմնավորումները: Խնդրում ենք Կազմակերպել նման բանավեճ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031