Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Եթե քաղաքականության հետ առնչված եղած չլինի, ծանոթ չլինի քաղաքական գործունեությանը, այդ դեպքում ո՞նց է նախագահ աշխատելու». «Հրապարակ»

Հունվար 18,2018 11:09

2003-ին նախագահի թեկնածու առաջադրված Արշակ Սադոյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է ասել ՀՀ չորրորդ նախագահ՝ «Հայաստանի չորրորդ նախագահն Անգլիայի թագուհի է»,- իր ուղղումն է մտցնում նա։ Սադոյանը նկատի ունի, որ հաջորդ նախագահը խիստ սահմանափակ լիազորություններ է ունենալու, այդուհանդերձ, համամիտ չէ, թե սահմանափակ լիազորություններ ունեցող նախագահի համար առաջադրվող խիստ պահանջներն անտրամաբանական են․ «Եթե նախկինում ժողովուրդն էր ընտրում նախագահին, ապա հիմա՝ խորհրդարանը, հետեւաբար, չափորոշիչներն անհրաժեշտ են»։

Սադոյանը, սակայն, զարմանում է․ «Եթե քաղաքականության հետ առնչված եղած չլինի, ծանոթ չլինի քաղաքական գործունեությանը, այդ դեպքում ո՞նց է նախագահ աշխատելու», այլ հարց է, որ նախագահության ընթացքում կուսակցական գործունեություն չծավալի։

Սադոյանը համամիտ է Սերժ Սարգսյանի մատնանշած պահանջներին, ավելին՝ անհրաժեշտություն է համարում ոչ միայն լեզուների իմացությունը, այլեւ գիտամանկավարժական փորձը․ «Ո՜նց կարելի է ՀՀ անունից գնալ մի տեղ եւ միայն թարգմանությամբ բավարարվել»։

Հիշեցրինք, որ Սերժ Սարգսյանն ու նրա նախորդն էլ չէին տիրապետում մի քանի լեզուների, իսկ հիմնադիր նախագահն էլ ավելի շատ մեռած լեզուների էր տիրապետում, մինչդեռ նրանք բոլորն ընտրվել էին եւ համարվում էին պետության գլուխը նախագահական համակարգում։ «Դրա համար էլ էս օրին ենք»,- ծիծաղելով՝ արձագանքեց Արշակ Սադոյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031