Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

Հունվար 29,2018 17:03 Share

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել Քրեակատարողական վարչության պետի պաշտոնում ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակված Ռաֆայել Հովհաննիսյանին:

Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը: Նախարար Հարությունյանը նշել է, որ իր համար առանցքային նշանակություն ունի քրեակատարողական ոլորտում բարեփոխումների իրականացումը՝ ուղղված պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բարեփոխմանը, բժշկական ծառայությունների արդիականացմանը, քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների, դատապարտյալների պահման պայմանների, սննդի որակի բարելավմանը, ուստի հանձնարարվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետին սեղմ ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել քրեակատարողական համակարգի զարգացման իր տեսլականը և հետամուտ լինել արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումների արդյունավետ կատարմանը:

Ռաֆայել Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և արդարադատության նախարարին վստահության համար և խոստացել, որ կկատարի առավելագույնը քրեակատարողական համակարգի առջև ծառացած խնդիրները սեղմ ժամկետում և հիմնովին լուծելու համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՔԿՎ նախկին պետ Արթուր Օսիկյանին իր կատարած աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել