Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսները չեն մեռնում, նրանք վերածնվում են

Հունվար 30,2018 20:22

Այսօր Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է

Պետրոս Ղևոնդյան (Պետո)

(ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին)

  • 1996թ․ պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով,
  • 1996թ․պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով,
  • 2000թ․Արցախի հերոս կոչում «Ոսկե արծիվ» շքանշան։

1990-1994 թթ. Պետրոս Ղևոնդյանը հրամանատարությամբ գործող գումարտակի հետ մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը:

Արցախյան պատերազմի Հերոսը ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։

Գևորգ Մանուկյան

(ծնվել է 1996 թվականի մայիսի 17-ին)

  • 2016թ․ պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,
  • 2016թ․ պարգևատրվել է ՀՀ«Արիության» մեդալով։

2016թ․ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու ուղղաթիռը սկսում է հրթիռներ արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: Գևորգ Մանուկյանը մարտական վիճակի է բերում «Իգլա» համակարգը և մոտ երեք կիլոմետրից  խոցում է հակառակորդի ՄԻ-8 ուղղաթիռը,  որը դեսանտային ուժեր էր բերում (շուրջ 22 հոգի)։ Ուղղաթիռի ոչնչացումից հետո կրակը որոշ ժամանակով դադարում է, իսկ հայկական կողմը ներխուժած դիվերսիոն խմբի ողջ մնացած անդամները հետ են քաշվում։ Ապրիլյան պատերազմի հերոսը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031