Վերաքննիչ քրեական դատարան չէր ներկայացել դատախազը:
Իսկ ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին դիմել էր դատարանին՝ հայտնելով, թե քանի որ ներկա են իր երկու պաշտպանները՝ Նարինե Ռշտունին եւ Ռոբերտ Ռեւազյանը, կարող է չներկայանալ:
Դատարան էին ներկայացել նաեւ անկախ հանձնաժողովի անդամն ու «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչը:
Եվ քանի որ դատախազի ներկայությունը պարտադիր էր, նիստը հետաձգվեց:
12.07.2017թ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովն ուսումնասիրելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը՝ որոշում է կայացրել պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն:
«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատարանում մենք հայտարարել էինք, որ հանձնաժողովի 12.07.2017թ. նիստի ժամանակ մեր վստահորդ Արսեն Արծրունու կողմից հանձնաժողովին է ներկայացվել իրեն բնութագրող եւ քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում իր գործունեությունը ներկայացնող փաստաթղթերի փաթեթ, որը բաղկացած է շուրջ 260 էջից: Սակայն դատարան ներկայացված նյութերի ցանկում այդ փաստաթղթերը բացակայել են»,- ասվել է բողոքում, որի մանրամասները կներկայացվեն «Առավոտի» հաջորդ համարում:
Ռ. Մ.
«Առավոտ»
01.02.2018


















































