Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ալիեւը հասկանում է, որ իր հասարակությանը չի կարող տալ խոստացածը»

Փետրվար 02,2018 16:00

«Ադրբեջանին թվում էր, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կարող է նետել աղբարկղը, բայց ԵԱՀԿ-Ադրբեջան բացատրություններից հետո ստիպված եղավ թեկուզ ձեւական, բայց համաձայնել, որ այդ կետն իրականանա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ վերջերս Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնել Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: «Ադրբեջանը դիմադրությունից հետո վերջապես համաձայնեց, ինչը, բնականաբար, նրա սրտով չէ»,- նկատեց նա:

Խոսելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին՝ Ստյոպա Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ դա Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես ուղերձ՝ հրադադարի ռեժիմի խախտում թույլ տալու համար. «Ռուսաստանը ձգտում է պահպանել իր զգալի եւ բացառիկ ազդեցությունը հակամարտության կողմերի վրա: Ալիեւն էլ իր հերթին հասկանում է, որ ոչ ռազմական, ոչ էլ քաղաքական կարգավորման միջոցով ունակ չէ իր հասարակությանը տալ այն, ինչ խոստացել է, այսինքն՝ տալ ամբողջը»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

01.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728