Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհ՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում

Փետրվար 04,2018 14:25

Փետրվարի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ամերիկյան դեսպանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ թաղամասին հարակից ջրատարում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հանրակացարաններից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Կատարի» կոչվող հատվածում՝ մոտ 3 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728