Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ «Թումո»-ի մոտակայքում. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվար 04,2018 23:56

Փետրվարի 4-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալաբյան և Արզումանյան  փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota Ipsum» մակնիշի 35 QD 126 (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Պ.) և «Nissan March» մակնիշի 300 QQ 43 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր՝ 1976 թ. ծնված Ն. Գ.-ը, «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1995 թ. ծնված Մ. Ն.-ը և 1999 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ա. Պ.-ը և Ա. Ս.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Ն. Գ.-ի և Մ. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728