Լրահոս
Օրվա լրահոսը

Կարիերաս ավարտելուց հետո գուցե իրավաբան դառնամ. Հենրիխ Մխիթարյան (Տեսանյութ)

Փետրվար 09,2018 18:47

Լոնդոնի «Արսենալի» ֆեյսբուքյան էջում «Միկիպեդիա» վերնագրով հոլովակ է տեղադրվել, որում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանում է՝ որքանով է ճիշտ իր մասին «Վիկիպեդիայում» տեղադրված տեղեկատվությունը:

Ճի՞շտ է, որ Դուք շատ «ֆուտբոլային» ընտանիքից եք:

Այո՛, իմ մայրը աշխատում է Ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրս՝ ՈՒԵՖԱ-ում:

Ճի՞շտ է, որ Դուք 14 տարեկանում փորձաշրջան եք անցել Սան Պաուլուում:

Ճիշտ է, որ եղել եմ Բրազիլիայում: Ես մարզվում էի Սան Պաուլոում, երբ 13 տարեկան էի: Ես մարզվում էի Էրնանես Անդերսոնի հետ, որը խաղացել է «Ինտերում», «Յուվենթուսում» և «Լացիոյում»: Հիմա, որքան գիտեմ, նա Չինաստանում է:

Ճի՞շտ է, որ եթե ֆուտբոլիստ չդառնայիք, սպրինտեր կդառնայիք:

Ո՛չ, ճիշտ չէ:

Դուք Հայաստանում տարվա ֆուտբոլիստ եք ճանաչվել 2009թ., և հետո՝ 2011-2017թթ.: Իսկ ի՞նչ էր եղել 2010թ.:

Նրանք պարզապես փոխել էին կանոնները և պարգևատրում էին հայկական լիգայում խաղացող ֆուտբոլիստներին:

Ճի՞շտ է, որ մանուկ հասակում երազել եք իրավաբան դառնալ:

Այո՛, դա իմ երազանքներից մեկն էր, բայց դեռ ուշ չէ, և ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո միգուցե աշխատեմ որպես իրավաբան:

 Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728