Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվար 13,2018 22:30

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով իջավ Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն:

Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ նաև տարվա առաջին Անդաստանի կարգը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի կողմից օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, հայրենիքն ու ժողովուրդը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից Ամենայն Հայոց Կաթողիկոսը վառեց Քրիստոսին խորհրդանշող մոմը` կենսատու լույսը փոխանցելով ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողության ավարտին թափորը ժողովրդի ուղեկցությամբ ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջաբակ, ուր Գարեգին Բ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը: Այս առիթով Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը հանդես եկավ հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728