Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրբ Յարութեան տաճարը փակուեց ի նշան բողոքի

Փետրվար 25,2018 21:23

Երուսաղեմի միաբան Հովնան Բաղդասարյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես հայտնում է. «Այսօր՝ ժամը 12:00-ին, Երուսաղէմի երեք իրաւատէր համայնքների Հոգեւոր Պետերը, Երուսաղէմի Հայ Պատրիարքը, Յոյն Պատրիարքը եւ Ս. Երկրի Քուստոսը, ի նշան բողոքի փակեցին Ս. Յարութեան տաճարի դուռը եւ տաճարի մուտքի առջեւ ընթերցեցին երեքի կողմից ստորագրուած յայտարարութիւնը:

Նրանք բողոքում են Երուսաղէմի քաղաքապետարանի որոշման դէմ, որով հրահանգուած է քրիստոնեայ համայնքներին` վճարել քաղաքապետարանին հարկ, եկեղեցիների եւ վանքերի համար, ինչից քրիստոնեայ համայնքները դարեր շարունակ ազատուած են եղել:

Յայտարարութիւնը նաեւ բողոքում էր Քնեսետում առաջարկուած մի օրինագծի դէմ, որով պետութեանը իրաւունք է տրւելու բռնագրաուել եկեղեցապատկան այն կալուածները, որոնց վարձակալութիւնը կը տրուի անհատ ձեռներեցների եւ չի վաւերացուի Քնեսետի կողմից:

Տաճարը կը մնայ փակ մինչեւ Հոգեւոր պետերի նոր յայտարարութիւնը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728