Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը բացատրություններ է ներկայացրել քննչական կոմիտեում

Մարտ 02,2018 17:55

Այսօր՝ 2018 թվականի մարտի 2-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իր կողմից ներկայացված բողոքի հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանում շարունակական բնույթ կրող՝ լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտող Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրա կողմից Տարոն Մարգարյանի հրահանգի ներքո կատարվող ապօրինությունների դեմ:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը պահանջել է քրեա-իրավական գնահատական տալ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի արարքներին՝ նրա կողմից լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին:

Միևնույն ժամանակ՝ պահանջել է կանչել հարցաքննության Տարոն Մարգարյանին, ով շահագրգիռ կողմ է լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու հարցում, մասնավորապես՝ 2018 թվականի փետրվարի 13-ին և 2018 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած ապօրինությունների համատեքստում՝ ցանկանալով խոչընդոտել և սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը Երևանի քաղաքապետարանում:

Զարուհի Փոստանջյանը շեշտել է, որ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի կողմից ապօրինի հրամաններ արձակելը չէր կարող տեղի ունենալ առանց Տարոն Մարգարյանի գիտության և հավանության:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031