Լրահոս
Օրվա լրահոսը

«96 թվականին ԱԺ-ի ճաղերը մենք կոտրեցինք». Սուրեն Սարգսյանի անդրադարձը ներքաղաքական զարգացումներին

Մարտ 15,2018 11:00

Ըստ էության, երկրում տիրող քաղաքական իրավիճակը և բարոյահոգեբանական մթնոլորտը շատ ավելի հին պատմություն և խորը արմատներ ունեն: Մենք, տարիներ շարունակ, հարմարվել ենք,  ձեռքներս թափ տվել շրջապատող անօրինական երևույթների ու անբարո գործիչների ուղղությամբ՝ մինչև սուտն ու կեղծիքը, քաղաքական առ ու ծախը հասել են մեզնից յուրաքանչյուրին: Ասել կուզե՝ այն, ինչ ունենք, մեր անտարբերության հետևանքն է: Եվ այնքան ժամանակ պիտի վայելենք այս իրավիճակը՝ քանի դեռ ոտքներս գետին չենք խփել, քաղաքացու կեցվածք դրսևորել և «ոչ» ասել այս ամենին: Ժողովրդական խոսքով ասած՝ ջաղացը կորցրել, չախչախին ենք ման գալիս:

Երկրի շահերն ու մեր երեխաների ապագան մի քանի հազար դրամի ենք վերածել ու հիմա փիլիսոփայում ենք՝ ով կլինի նախագահը, ով՝ վարչապետը: Ազգային Ժողովը դարձրել ենք քաղաքական ապաստարան:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031