Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունի Արարատի նկարը Ֆրանսիացի ռեկտորի հետ

Մարտ 28,2018 21:52

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի աշխատասենյակում Արարատը պատկերող կտավ է կախված: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք  հատո՞ւկ  է ընտրված այդ նկարը:

«Այս նկարը ճարտարագիտական համալսարանի նվերն է: Իմիջիայլոց, ես եւ իմ պատուհանից «ունեմ» Արարատը, եւ այս նկարում… Հայերը կարողացել են ամբողջ մոլորակին համոզել, որ Արարատը իրենցն է:

Արարատն ինձ համար պատմություն է, այն նախ եւ առաջ կապվում է Նոյան տապանի ու հազարամյակների հետ: Եվ  ցույց է տալիս, որ Հայաստանը հազարամյակների երկիր է: Ես շատերին եմ ասել, որ ճիշտ է` հայերը տարածքներ են կորցրել ժամանակի ընթացքում, բայց իրենք հնագույն ժողովուրդ են… Հայերն ասոցացվում են Արարատի հետ»,-ասաց Ժան-Մարկ Լավեստը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031