Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ցուցարար Հասմիկ Էվոյանին տուգանեց 50.000 դրամով. վճիռը կբողոքարկվի

Ապրիլ 04,2018 13:05 Share

2018 թ. ապրիլի 3-ին ՀՀ Վարչական դատարանը բավարարեց ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցը և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180․1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտում կատարելու համար ցուցարարի նկատմամբ նշանակեց տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։

Միաժամանակ դատարանը մերժեց Հ․ Էվոյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հակընդդեմ հայցը։ Դատարանը եզրահանգել է, որ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի ժամանակ Հ․ Էվոյանը սահմանափակել և խախտել է երթևեկության մյուս մասնակիցների իրավունքները, խոչընդոտել է հավաքի անցկացման վայրում ազատ երթևեկությունը, չի կատարել ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները։

Հակընդդեմ հայցի առնչությամբ դատարանը եզրակացրել է, որ ՀՀ Ոստիկանությունը որևէ կերպ չի սահմանափակել Հ․ Էվոյանի կարծիքն ազատ արտահայտելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խոշտանգումներից, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքները, իսկ նրա ազատությունը սահմանափակվել է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված կարգով։ Հասմիկ Էվոյանն ու նրա ներկայացուցիչը կբողոքարկեն դատարանի վճիռը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30