Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուքերբերգը պատասխանում է Կոնգրեսի անդամների հարցերին. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 10,2018 23:42

ԱՄՆ-ի Կոնգրեսում երեքշաբթի օրը սկսվեց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգի մասնակցությամբ լսումների շարք։ Լսումները հրավիրվեցին, երբ պարզ դարձավ, որ Թրամփին աջակից Cambridge Analytica քաղաքական կազմակերպությունը 2Օ16 թվականի ընտրությունների ժամանակ մուտք է գործել 87 օգտատերերի անձնական հաշիվներ։

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնատար անձինք անցյալ տարվա աշնանը ստիպված էին պատասխանել 2Օ16 թվականի նախագահական ընտրությունների հետ կապված շատ սուր հարցերի։ Սակայն Cambridge Analytica կազմակերպության կողմից 87 միլիոն օգտատերերի տվյալները ձեռք բերելու փաստը այսօր Կոնգրես է հրավիրում գործադիր տնօրեն Մարք Ցուքերբերգին։ Եվ օրենսդիր մարմնի անդամներն այսօր ավելի շատ ակնկալում են բացատրություններ, քան զղջման խոսքեր։

Խնդիրը «Ֆեյսբուք»-ի կողմից առաջարկված հավելվածների միջոցով օգտատերերի անձնական տվյալները ստանալու փաստի մեջ է։ Այդ միջոցով է Cambridge Analytica-ն ստացել տեղեկություններ ընտրողների քաղաքական հայացքների ու կրոնական ուղղվածության մասին։

Օրենսդիրներն այժմ ուզում են հասկանալ, թե արդյոք «Ֆեյսբուք»-ը չի անտեսել Սպառողների պաշտպանությունն ապահովող դաշնային ծառայության 2Օ11 թվականին ընդունած որոշումը, ըստ որի օգտատերերին տրվում են երաշխիքներ, որ սոցցանցերի կողմից ներկայացվող մյուս հավելվածները կարող են մուտք գործել միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են այս սոցցանցերի գործունեության համար։

«Սակայն նրանք ակնհայտորեն ոչ մի պատշաճ ջանք չեն գործադրել երրորդ կողմի որեւէ հավելվածի մշակման վրա», ասում է Ջորջթաունի համալսարանի իրավագիտության բաժնի դասախոս Դեյվիդ Վլադեկը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝  «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    մուտք է գործել 87 օգտատերերի անձնական հաշիվներ ?????????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30