Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմամարդ երթ Գյումրիում․ երիտասարդ ցուցարարներին նոր դեմքեր են միացել

Ապրիլ 20,2018 20:05

Գյումրիում վաղ առավոտից սկսված բողոքի ակցիաները շարունակվում են։ Չնայած ցուրտ եղանակին․ պարբերաբար տեղացող անձրևին՝ մեծ թվով մարդիկ դուրս են ելել բողոքի երթի։

Նրանք, իրենց բողոքի ձայնն արտահայտելով  Գյումրու կենտրոնական փողոցներով, այս պահին «Միացիր», «Ազատ, անկախ Հայաստան», «Մերժիր Սերժին» բացականչություններով շարժվում են  դեպի Անի թաղամաս։

Այսօրվա երթը բազմամարդ է, Գյումրու տարբեր թաղամասերից նոր մարդիկ են միացել մեկ շաբաթ շարունակ ոտքի կանգնած երիտասարդ ցուցարարներին։

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին էլ ցուցարարները՝ ի նշան բողոքի, փակել էին Գյումրի-Արմավիր մայրուղին։ Նրանք ցույց էին անցկացրել հենց մայրուղու վրա, ներկայացրել իրենց պահանջները, նրանց միացել էին նաև Լուսաղբյուր և Շիրակավան գյուղերի բնակիչները, երթևեկությունը մոտ մեկ ժամ կաթվածահար էր եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30