Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում լարված իրավիճակ է. քաղաքացիական հագուստով ոստիկանը հարվածել է լրագրող Արուս Հակոբյանին

Ապրիլ 21,2018 15:22

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց է մեկնարկել նաեւ Արտաշատում: Այս համայնքի մի խումբ բնակիչներն էլ մեքենաներով երթ էին կազմակերպել:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամ, Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը իր մեքենան կայանել էր ճանապարհին. որոշ ժամանակ անց ոստիկաններն էվակուացրեցին այն: Մի խումբ անձինք, այդ թվում համայնքապետեր՝ վեճի էին բռնվել եւ շատ ագրեսիվ էին խոսում այն քաղաքացիների հետ, որոնք ի աջակցություն Գարիկ Սարգսյանի հավաքվել էին ճանապարհին:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանին մի տղամարդ հարվածեց, իսկ ոստիկանները չփորձեցին միջամտել եւ կարգ պահպանել, օգնել լրագրողին: Ըստ Արուս Հակոբյանի, իր աշխատանքը խոչընդոտողը եւ հարվածողը ոստիկանության աշխատակից է, որը քաղաքացիական հագուստով էր: Մի խումբ անձինք բավականին ագրեսիվ են թե’ լրագրողի եւ թե այլ քաղաքացիների հետ:

Երեւանում բողոքի ցույցի մասնակիցները Նոր Նորքի տարբեր փողոցներում քայլերթ էին անում եւ քաղաքացիներին իրենց միանալու կոչեր անում :

Այս պահին նրանք քայլերթով շարժվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ:

Հիշեցնենք, այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել  քաղաքական երկխոսության:

Սակայն Փաշինյանն ի պատասխան Սարգսյանի կոչի, ասել է՝ երկխոսությունը կկայանա միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Դատապարտում եմ ոստիկանության նման պահմունքը ու իմ աջակցւթյունն ու շնորհակալությունն հայտնում Արուս Հակոբյանին:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30