Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ Արփինե Սարգսյան

Սեպտեմբեր 11,2026 22:45 Share

Հայաստանում ընթացիկ տարվա նոյեմբերից կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը: Այս համակարգի ներդրումը դիտարկվում է որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող քայլ, որի վերաբերյալ առաջիկա շաբաթներին քաղաքացիներին կներկայացվեն մանրամասն պարզաբանումներ,  Ներքին գործերի նախարարության տարածած տեսանյութում հայտնել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Նոր կենսաչափական փաստաթուղթը պարզապես անձնագիր չէ, այլ սահմանի վրա անձի թվային նույնացումն ապահովող ժամանակակից միջոց: Նույնացումն ապահովվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում: Ներկայումս գործող՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում ստուգել ու հետազոտել ձեռքով, ինչի պատճառով կեղծիքների հավանականությունը համեմատաբար մեծ է: Կենսաչափական անձնագրերի ներդրմամբ ստուգման գործընթացը կտևի ընդամենը վայրկյաններ, իսկ կեղծիքների հնարավորությունը կհասցվի մոտ զրոյի»,-նշել է  Արփինե Սարգսյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930