Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի համար պատճառ է Հայաստանում ներքին անկայունությունը, իշխանության թուլությունը. «168 Ժամ»

Մայիս 05,2018 10:44 Share

«Ընդդիմությունը հերքում է, որպեսզի հասարակության շրջանում խուճապ չսկսվի, որը կարող է անդրադառնալ շարժման հետագա գործողությունների հաջողության վրա, քանի որ իշխանությունների վրա ճնշումը գալիս է փողոցից: Եթե մարդիկ խուսափեն դուրս գալ փողոց, ամեն բան կխափանվի: Սակայն առաջինը անգամը չէ, երբ Հայաստանում ներքաղաքական անկայունությունները համընկել են շփման գծում իրավիճակի սրման հետ»,- այս մասին «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումների և ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին:

Նա նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության դեպքում այս ամենում որևէ արտառոց բան չկա, անկայունության համար այստեղ մի փոքրիկ կայծ է անհրաժեշտ, իսկ ներկայումս Հայաստանում տեղի ունեցողը կայծ անվանելը չափազանց մեղմ կհնչի:

«Իսկ Բաքուն հետևում է Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին՝ փորձելով հասկանալ, թե երբ ավելի հեշտ և հնարավոր կլինի ԼՂ հակամարտության ուժային լուծումը: Բնականաբար, երբ նկատվում է բարենպաստ իրավիճակ ադրբեջանական ծրագրերի իրագործման համար, Ադրբեջանը սկսում է պատրաստվել: Ադրբեջանի համար պատճառ է ոչ միայն անկայունությունն աշխարհում, այլև Հայաստանում ներքին անկայունությունը, իշխանության թուլությունը, անցումային փուլերը, իշխանության տապալումը: Նման հանգամանքների առկայության պարագայում Ադրբեջանը կարող է նախաձեռնել ռազմական գործողություններ շփման գծում, ինչպիսին 2016 թվականի ապրիլի փորձն էր»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031