Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղայիս հեռախոսով «սալամ» էին գրում 2020 թվականի պատերազմից հետո»․ անհայտ կորածների ծնողները չեն հավատում ՀՀ կառավարությանը

Հոկտեմբեր 08,2026 18:22 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ես ունեմ բոլոր փաստերը՝ թե փաստաթղթով, թե և բոլոր տեսակի, որ իմ տղան ողջ է։ Չունեմ ոչ մի ԴՆԹ։ Քննչականով վերջերս ստացել եմ փաստաթուղթ, որտեղ է գտնվում իմ երեխու տվյալները՝ հասցեով, կոդով, բայց մինչև օրս, վեց տարի է, չգիտեմ իմ տղեն որտեղ է գտնվում, ողջ է, թե չէ»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց բռնի անհետացածի հայր Լիպարիտ Թովմասյանը։

«Տղայիս հեռախոսից է։ Իմ տղայի հեռախոսը iPhone է, կոդը ոչ մեկ չի կարող բացել։ Տղայիս կորելուց հետո ես ստացել եմ մեսենջերով չորս հաղորդագրություն։ «Սալամ» էին գրում, 2020 թվականի պատերազմից հետո։ Եվ հոկտեմբերի, նոյեմբերի 23-ին Viber-ը ցույց էր տալիս, որ ցանցում է։ Բոլոր տվյալները։ Իսկ 20 թվականի դեկտեմբերի 30-ին չորս հոգի ստացել ենք «սալամ» հաղորդագրություն հեռախոսից՝ իր ֆեյսբուքյան messenger-ից, ու ունեմ տվյալներ, որ իմ երեխան ողջ է, բայց մինչև օրս ոչ մեկ չի հաստատում։ Ունեմ Եվրոդատարանից, Եղիշե Կիրակոսյանից փաստաթղթեր»,- մանրամասնեց ծնողը՝ հավելելով, որ հեռախոսի գեոլոկացիայի տվյալի համաձայն, ամսի 5-ին կորելուց հետո, ամսի 6-ին իր որդին եղել է Հադրութի գյուղերից մեկում, իսկ դրանից հետո՝ Բաքվում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծնողները պատմեցին, որ մինչ օրս պարզաբանումներ էլ չունեն, թե երեխաներն ի՞նչ կետում են կորել, ի՞նչ դիրքային փոփոխությամբ, ե՞րբ, ո՞վ է եղել հրամանատարներից հետները, եւ եթե ծնողը իր նախաձեռնությամբ որոշակի գործողություն չանեի, որեւէ տեղեկություն չի ունենա։

Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո էլ 22 անձ համարվում է անհայտ կորած, եւ ինչպես ներկայացրեց նրանցից մեկի կինը՝ Գայանե Թովմասյանը, որեւէ նույնականացում չի իրականացվել, անգամ որեւէ իր չի հայտնաբերվել։ Դիմել են ՀՀ տարբեր պատկան մարմիններին, բայց որեւէ պատասխան չեն ստացել։ Իրենք լուրջ կասկածներ ունեն, որ ոչ թե հնարավոր չէ տեղեկություններ հայթայթել, այլ պետությունն է անգործության մատնված։

Մանրամասները՝ տեսանյութում

Անհայտ կորած Վահե Ոսկանյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանն, ով անցած տարի նաեւ ամուսնուն է կորցրել՝ հուզվեց, չկարողացավ խոսել, միայն ասաց․ «Հերացիում եմ աշխատել, շատ բան գիտեմ»։

 

Նա հայաստանյան ոչ մի կառույցի չի հավատում, իսկ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին խնդրում է՝ օգտագործելով իրենց կապերը՝ Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովից ստանալ 2021 թվականի պատերազմի ավարտից հետո իր ձեռքի տակ եղած անհայտ կորածների ցուցակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ծնողները վրդովվեցին՝ իրենց երեխաներն են, բայց նրանք հայրենիքի զինվորներն էին․ «Հավի ճո՞ւտ էին, որ կորան»։

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված եւ անհայտ կորածների հարազատների հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031