Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մայիս 08,2018 19:07

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի կառավարության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Յագլանդի խոսքով` Հայաստանի խորհրդարանի կողմից այս որոշումը ցույց է տալիս, որ իրենց օգնությամբ անցկացված սահմանադրական բարեփոխումները սկսել են կյանքի կոչվել։

Յագլանդը նշել է նաև, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է հետագայում էլ օգնություն ցուցաբերել Հայաստանի իշխանություններին մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման ճանապարհին։

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Իսկ ինչո՞ւ “Հայաստանի ժամանակաւոր (՞ ՞ ՞) կառավարութեան”:

    • Կարծում եմ, մեր միջազգային լուրերի պատասխանատուն հաշվի էր առել Նիկոլ Փաշինյանի բազմիցս արված այն հավաստիացումները, թե սա ժամանակավոր կառավարություն է: Սակայն դիտողությունը ճիշտ է՝ խմբագրեցինք: Հարգանքով

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031