Այս օրերին Վարշավայում ընթացող ԵԺԿ հերթական նիստում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին` ակնկալիք հայտնելով ԵՄ անդամ երկրներից համաձայնագրի արագընթաց վավերացման, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի կողմից մինչեւ 2019-ի հունիսը վավերացման: «Առավոտի» հարցին` կա՞ն մտավախություններ, որ չի վավերացվի, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մտավախությունները պայմանավորված են եվրոպական ներքին քաղաքական գործընթացներով, ինչի արդյունքում համաձայնագրի վավերացումը ազգային խորհրդարաններում եւ ԵԽ-ում կարող է դանդաղել եւ թույլ չտալ համաձայնագրի իրավական ռեժիմի կիրառում` հատկապես Հայաստանի համար քաղաքական կարեւորություն ունեցող հարցերում»: Նաեւ, հաշվի առնելով, որ ԵՄ-ում հաջորդ տարի ընտրություններ են, որոնց արդյունքներն այսօր անկանխատեսելի են, կա հնարավորություն, որ ԵՄ-ում եվրասկեպտիկներն ուժեղանան, Արմեն Աշոտյանը կարեւոր է համարում մեկ ամիս առաջ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը:
«Առավոտ»
06.06.2018


















































